Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից քանիսն են պատվաստված. Մուրադյանը դիմել է հանրությանը

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից 62 մահ ունենք․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, ապա շարունակել․

 

 «Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։ 

 

Եվ այսպես, եկեք

• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները, 

• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը, 

• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները: 

 

Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը: Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ: Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք: Բոլորիս առողջություն!!! 

 

Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի • Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի, 

• Ծանր վիճակում՝48 քաղաքացի։ 

 

Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է»։

Քաղաքականություն