
Շատպօգնության վարորդները պահանջում են աշխատավարձի բարձրացում

«Մենք որոշեցինք, որ սրանից էն կողմ էլ վերջ չկա». Շտապօգնության ծառայության վեցերորդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը, ավելացնել մեքենաների քանակը։ Ծառայության 6-րդ ենթակայանի վարորդներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ աշխատավարձը չի բավարարում ապրելու համար։
«Ասել ենք տնօրինությանը, որ հարցին լուծում տան։ Ասել են սպասենք, բայց ինչքա՞ն մենք սպասենք, էլ հնար չկա սպասելու։ Մենք աշխատում ենք, երկրորդ գործ չենք կարող ունենալ, իսկ էս աշխատանքով էլ չենք կարողանում տուն պահենք։ 24 ժամ աշխատելուց հետո առավոտյան ուզում եմ գնամ տաքսի քշեմ, բա սա հնարավոր ա՞։ Ինչի՞ ես պետք է մտածեմ 24 ժամ աշխատելուց հետո գնամ մի հատ էլ ուրիշ տեղ աշխատեմ»։
Վարդրոը նշեց, որ աշխատում է արդեն 4 տարի ու 111 հազար դրամից երբեք աշխատավարձը չի բարձրացել, փոխարենը հավելյալ ժամերով է աշխատել։
«Ով կարողանում, աշխատում է, ով չէ՝ քիչ ժամերով է աշխատում»։
Վարորդները տեղեկացրեցին, որ առավոտյան ժամը 9.00-ից դրում են ու որէ մեկից զանգ չեն ստացել, հանդիպելու ու քննարկելու հարցը։
«Առհամարած ունեն իրանք մեզ, ումա՞ հետարքրում այն փաստը, որ շտապօգնության մեքենաները կանգնել են։ Ովա՞ մեզ սպասարկում, ովա՞ մեզ ղեկավարում, աշխատավարձ տալիս, չգիտենք։ Չգիտե՞ն որ կանչերը ավելացել է՝ 400-ից 2400 է դարձել ու այս վարչական շրջանը հինգ ավտոմեքենա է սպասարկում, եթե մյուս տեղերում կարիք է լինում, այնտեղ էլ ենք գնում»։
Վարարոդները նշեցին, որ բողոքի ակցիան շարունակելու են, պատրաստ են անգամ համակարգից դուրս գալ։
«Մեր երեխաներն էլ են ուզում հաց ուտեն, տան տղամարդ ենք։ 100 հազարով տուն կարելիա՞ պահել, վարձերը անգամ չենք հասցնում տալ։
Գործից հետո մեռած գնում ենք մինչև մյուս առավոտ։ Մեզ դա չի հերիքացնում՝ մեկը 80, մյուսը, 50 հազար, ով դիմանում է 110 հազար ստանում է»,- ասաց վարարոդը։