Փոփոխություններ՝ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարելբարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույնևհետբուհականմասնագիտականկրթությանմասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից:
Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից և երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ: Դա արտացոլվել է որոշման մեջ:
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով և իրավական հիմք ապահովելով՝ հնարավորություն է առաջացել Կառավարության որոշմամբ կարգավորելու մարտական գործողություններին մասնակցած, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի, առկա ուսուցմամբ բակալավրի կամինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը, ինչպես նաև ամրագրելու առաջադիմության շեմը (ՄՈԳ):
Ըստ որոշման՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սովորողների համար, պահպանելով գործող կարգի անապահովության միավորի ու մասնակի փոխհատուցման չափը (28+5 միավոր՝ 50% զեղչ, 28+10 միավոր` 60% զեղչ, 28+15 միավոր` 70% զեղչ, 28+20՝ 80%-90% զեղչ), սահմանվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու պահանջ, իսկ բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում առաջինկուրսում մասնակի փոխհատուցումը կտրամադրվի համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:
Ըստ որոշման՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների խմբերին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կերպ՝
1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝
ա. բակալավրի ու ինտեգրացված կրթական ծրագրերով համապատասխան մասնագիտության համար սահմանվածընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
2) հաջորդ կուրսերում՝
ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 60-70 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,
գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով: