Ամերիկայում բնակիչը գնել է 20 տոմս և 20-ով էլ շահել է. շահումը` 100 հազար դոլար
Ամերիկյան Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի բնակիչը թվով քսան նույն վիճակախաղի նույն խաղարկության տոմս է գնել և քսանով էլ շահել։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Ուիլյամ Նյուելլը, այդպես է երջանիկ շահողի անունը, պատմել է, որ սովորաբար մոտակա խանութն է գնում վիճակախաղ գնելու, սակայն այդ անգամ փոխել է միտքը և որոշել ձեռք բերել օնլայն։ Նա միանգամից քսան տոմս է գնել։ Տղամարդը գուշակել է ճիշտ թվերը եւ ամեն մի տոմսը բերել է նրան հինգ հազար դոլար։ Ընդհանուր շահած գումարը կազմել է հարյուր հազար դոլար։ Նյուելլը նշել է նաքեւ, որ դեռ չի որոշել, թե ինչի վրա է ծախսելու շահած գումարը։






























