
BMW-ի բեռնախցիկում թանկարժեք ավտոմեքենաների հայելիներ են գտնվել. կան բերման ենթարկվածներ. Shamshyan. com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Երևանում պարեկային ծառայության պարեկների կողմից ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված անձանց կողմից գողություն կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Ամիրյան փողոցում նկատել են BMW մակնիշի ավտոմեքենա, ապա կանգնեցնելով այդ ավտոմեքենան, զննության են ենթարկել:
Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թանկարժեք ավտոմեքենաների հայելիներ, ինչը կասկած է առաջացրել պարեկների մոտ և գողություն կատարելու կասկածանքով BMW-ի վարորդին ու ուղևորին բերման են ենթարկել: Պարզվել է՝ մեքենան վարել է Երևանի բնակիչ, 23-ամյա Հարություն Վ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 22-ամյա Մեսիա Ս.-ն:
Փաստերի ճնշման տակ Հարություն Վ.-ն խոստովանել է, որ բեռնախցիկում հայտնաբերված հայելիները ինքը գողացել է Երևանի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից: Հարություն Վ.-ից և Մեսիա Ս.-ից ստորագրություն է վերցվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած քաղաքացիներին պարզելու ուղղությամբ:
Մանրամասները՝ կայքում: