Ալիևը Հայաստանին տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող առաջարկ է արել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը: Հիշեցնելով, որ Թուրքիայի կողմից առաջարկվող կառույցում, պետք է ընդգրկված լինեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը և Վրաստանը՝ Էրդողանը պնդել է, որ նման քայլ անելու դեպքում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող առաջարկ է արել:
Էրդողանը խոսել է նաև առաջարկված հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման մասին՝ նշելով, որ վրացական կողմը մի քիչ բացասաբար է մոտենում հարցին, բայց եթե բոլորի մոտ դրական մթնոլորտ լինի, իսկապես հնարավոր է ստեղծել նման մի հարթակ։
«Հենց այս հարթակը ձևավորվի, տարածաշրջանը շատ արագ խաղաղության ավազանի կվերածվի, և Թուրքիան էլ այս հարցում Հայաստանի հետ հարաբերությունները շատ ավելի պարզ ու բաց առաջ կբերի: Բայց, իհարկե, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները փոփոխելը, նկատի ունեմ դրական առումով, կհեշտացնի մեր գործը»,-հավելել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին և Հայաստանին համատեղ վերակա...
Ո՞ր դեպքում կկարողանաք մուտք գործել ԱՄՆ. դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․«Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։ Նոյեմբեր...
«Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու». Սամվել Բաբայան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ մոտակա մի քանի տարին...