ԱԱԾ-ի բյուջեն կավելանա. որքան գումար է նախատեսված 2022-ին հատկացնել ԱԱԾ-ին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ոստիկանությունում և ԱԱԾ-ում 2022թ-ի բյուջեով նախատեսված ներդրումները և իրականացվող ծրագրերը:

Այսպիսով՝ ԱԻ նախարարությանում գալիք տարում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որոնց շրջանակում 9 միջոցառումներ:
Ներկայացված 6 ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների պետական բնագավառի պետական քաղաքականության մշակումը:

Ֆինանասների նախարարը նշեց, որ 2022թ-ի բյուջետային նախագիծը Արտակարգ իրավիճակների նախարարության մասով նախատեսվում է 13 մլրդ 975,8 մլն դրամ ծախսեր:

Ոստիկանությունում նախատեսում է 2022թ-ին իրականացնել 2 ծրագիր,որոնց շրջանակում՝ 11 միջոցառում

Ծրագրեր են՝կրթական ծառայությունների ծրագիրը և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակումը, կառավարումը:

Ոստիկանությունում 2022թ-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66մլրդ 585,6 մլն դրամ ներդրում:

ԱԱԾ 2022թ-ի պետական բյուջեով նախատեսվում է 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովում և ազգային անվտանգությունՏիգրան Խաչատրյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։

Քաղաքականություն