Այս դեպքը մեկն է տրիլիոնից. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին
«Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ Բոլդուինի արձակած կրակոցից զոհվել էր կինոօպերատոր Հալինա Հաթչինսիը, հոլիվուդյան դերասանն առաջին անգամ շփվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է CNN-ը։
Բոլդուինը պատասխանել է նրանց հարցերին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները հետապնդել են նրան ու հարցեր ուղղել։
«Նկարահանման հրապարակներում լինում են միջադեպեր, բայց ոչ այդպիսին։ Այս դեպքը մեկն է տրիլիոնից», — ասել է Բոլդուինը։
Դերասանը նշել է, որ իրեն արգելված է որևէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը հետաքննման փուլում է, և իրեն դեռ մեղադրանք չի առաջադրվել։
Բոլդուինը չի կարծում, որ ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն։ Նա լրագրողներին խնդրել է իրեն հանգիստ թողնել:
«Նա իմ ընկերն էր, նա իմ ընկերն էր: Այն օրը, երբ ես եկա Սանտա Ֆե՝ նկարահանումները սկսելու, ես նրան հրավիրեցի ընթրիքի մեր ռեժիսոր Ջոելի հետ: Մենք շատ լավ կազմակերպված թիմ էինք, որ միասին նկարահանեցինք ֆիլմը...և հետո տեղի ունեցավ այս սարսափելի իրադարձությունը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վանո Սիրադեղյանի դուստրն ահազանգում է՝ իրեն թոքաբորբով ուզում են դուրս գրել հիվանդանոցից. Անահիտ Ավանեսյանն արձագանքել է
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփիի ֆեյսբ...
2–րդ դեղաչափն ուշացնել չի կարելի. նոյեմբերի 1-ից հակահամաճարակային նոր կարգավորում կգործի
Նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ ՀՀ կառավարության մամլո ծառայությանը տվ...
Չինացի զինվորականները ստորջրյա զենք են փորձարկել
Չինացի զինվորականները ստորջրյա զենք են փորձարկել, որը կարող են խափանել թշնամու առափնյա ենթակառուցվածքները: Մանրամաս...
Մեքսիկայից միգրանտների հսկա քարավանն ուղևորվել է ԱՄՆ
Մեքսիկայի Տապաչուլա քաղաքից միգրանտների հսկա քարավանն ուղեւորվել է ԱՄՆ: Ամբոխը հաջողությամբ ճեղքել է Մեքսիկայի ազգա...