2–րդ դեղաչափն ուշացնել չի կարելի. նոյեմբերի 1-ից հակահամաճարակային նոր կարգավորում կգործի
Նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ ՀՀ կառավարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՎԿԱԿ հարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»,–ասել է Աբովյանը։
Նրա խոսքով` քննարկվում է նաև ժամանցի վայրեր QR կոդով կամ էլ ՊՇՌ պատասխանով մուտք գործելու հարցը։ Լոքդաունի մասին առայժմ խոսք չկա։
Ըստ Աբովյանի` չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Աբովյանի խոսքով` արդեն իսկ սահմանափակումների նախագիծը պատրաստ է, և առաջիկայում այն շրջանառության մեջ կդնեն։
Մասնագետը հավելեց նաև, որ ըստ ԵՄ չափանիշների` ՀՀ–ն մուգ կարմիր գոտում է, քանի որ Հայաստանում հիվանդացության ցուցանիշը 888 է` սահմանային 500-ի փոխարեն։
Նմանատիպ հոդվածներ
Վանո Սիրադեղյանի դուստրն ահազանգում է՝ իրեն թոքաբորբով ուզում են դուրս գրել հիվանդանոցից. Անահիտ Ավանեսյանն արձագանքել է
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփիի ֆեյսբ...
Այս դեպքը մեկն է տրիլիոնից. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ողբերգության մասին
«Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ Բոլդուինի արձակած կրակոցից զոհվել էր կինոօ...
Չինացի զինվորականները ստորջրյա զենք են փորձարկել
Չինացի զինվորականները ստորջրյա զենք են փորձարկել, որը կարող են խափանել թշնամու առափնյա ենթակառուցվածքները: Մանրամաս...
Մեքսիկայից միգրանտների հսկա քարավանն ուղևորվել է ԱՄՆ
Մեքսիկայի Տապաչուլա քաղաքից միգրանտների հսկա քարավանն ուղեւորվել է ԱՄՆ: Ամբոխը հաջողությամբ ճեղքել է Մեքսիկայի ազգա...