Քաղաքականություն

Սրանք կարևոր ցուցմունքներ են, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն. Աբրահամյանը՝ Փաշինյանի պատասխանների մասին

Unknown
Սրանք կարևոր ցուցմունքներ են, որոնք հետագայում անհրաժեշտ կլինեն. Աբրահամյանը՝ Փաշինյանի պատասխանների մասին

Որևէ պաշտոնյա, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, երբևէ չի կարողացել այդ տոնով ինձ հետ խոսել։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր է ուղղում, դրան ի պատասխան վարչապետը նրան է վատ դրության մեջ գցում։

 

 

«Այդ հարցադրումների պատասխանները, եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցել և պատասխանատվության ենթարկել կոնկրետ անձանց։ Իմ հարցադրումներն այլ տոնայնության մեջ են, և ես որոշակի առումով բավարարված եմ այն բանից, ինչ ստանում եմ։ Կարծում եմ՝ սրանք դրվագներ, կարևոր ցուցմունքներ են, որոնք հետագայում անհրաժեշտ են լինելու ՀՀ-ին»,-նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ իր հարցադրումները կոնկրետ նպատակներ ուներ:

 

Վերջինս նկատեց՝ գործող իշխանության օրոք օբյեկտիվ քննություն չի լինի, բայց չենք ապրում այսօրվա օրով միայն։ ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է տեսնել պատժվող պաշտոնյաներին, որոնք պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար, և ժամանակ կգա, երբ դա կլինի։ Տիգրան Աբրահամյանը գտնում է, որ այսօր հիմքեր պետք է ստեղծեն, որ ինչ-որ փուլում ցանկացած պաշտոնյա իր արածների համար պատասխան կրի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250