Մեքսիկայում կրկին լրագրողի են սպանել
Մեքսիկայի Չիապաս նահանգում անհայտ անձը կրակել և սպանել է տեղի հայտնի լրագրող Ֆրեդի Լոպես Արեվալոյին:
Ինչպես հաղորդում է Heraldo de Chiapas-ը, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ 57-ամյա Արեվալոն վերադառնալիս է եղել տուն Սան Կրիստոբալ քաղաքում: Հանցագործը նրան է մոտեցել մոտոցիկլետով և հրազենից վիրավորել է նրան, երբ վերջինս իրեր էր դուրս բերում իր մեքենայի բեռնախցիկից:
Հանցագործը փախել է դեպքի վայրից: Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Արեվալոն տեղի Maya Press լրատվական գործակալության հիմնադիրն էր: Վերջինս աշխատել է տարբեր հայտնի պարբերականներում և թերթերում, ինչպես օրինակ Novedades de México, Prensa Libre de Guatemala և Notimex:
Մեքսիկայի մարդու իրավունքների հարցով փոխնախարար Ալեխանդրո Էնսինասի տվյալներով՝ երկրում երեք տարում 47 լրագրող է սպանվել:
Նմանատիպ հոդվածներ
Facеbook-ը պատկերող լուսանկարներն արդեն փոխարինվել են Meta-ի պատկերանշանով
ԱՄՆ-ում ընկերության կենտրոնակայանի վահանակներում Facеbook ապրանքանշանը պատկերող լուսանկարներն արդեն փոխարինվել են Meta-ի...
Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում
Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգո...
Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում լուծել F-35-ի խնդիրը, ապա Թուրքիան կքննարկի այլ տարբերակներ. Չավուշօղլու
Թուրքիան կարող է դիմել Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ին չհաջողվի լուծել վեճը հինգերորդ սերնդի F-35 Lightning II անտեսանելի կործան...
Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնկալում է Եվրոպա այցի շրջանակում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հա...