Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ազան է կանչել
Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme ve Kıraat Kurulu) նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են Ադրբեջանի բռնագրաված հայոց հնագուն բերդաքաղաք Շուշի։ Նրանք միասին ազան են կանչել Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ազան - մզկիթի աշտարակից մահմեդական հոգևորականի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավեր:
Այդ մասին Ալի Էրբաշը գրառում է արել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ իրենց բախտ վիճակվեց ազան կանչել Ղարաբաղի սրտում՝ Շուշիում։
«Թող ամենակարող ալլահը մեր տարածաշրջանը մինչև դատաստանի օրը զուրկ չպահի իսլամի բարօրությունից և ազանի հնչյուններից»։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
«Գետնին փռված գորգին ՀՀ գերբն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Մոխրոտիկը, կամ՝ ինչպես անգլերենի դասատուից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալ։...
«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ պատգամավորը՝ վարչապետին
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հա...
«Թուրքիան պայման է դրել՝ Շուշիի, Քարվաճառի և Արաքսի հովտի դիմաց». Նաիրի Հոխիկյան
«2018-ից արդեն պարզ էր, որ պատերազմ լինելու է ու այդ պատերազմում մենք պիտի պարտվենք»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւ...