Թուրքիան Հայաստանի հետ կապված բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։
Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է, թե միասին ինչ քայլեր կարող են անել:
Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, թե «Հայաստանը որևէ դրական արձագանք չի տվել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու կոչին», ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:
Նմանատիպ հոդվածներ
Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվ...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգված է Դոնբասում Bayraktar-ի կիրառման կապակցությամբ
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական Bayraktar անօդաչու սարքի կիրառման մասին տեղեկատվու...
Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում. Արթուր Ղազինյան
«Եթե այս հաղորդումը դիտեն ԱԱԾ կամ գլխավոր դատախազության աշխատակիցները, ապա նրանք պետք է անհապաղ հարուցեն քրեական գործ։ Ը...
Պահանջում եմ հանրայնացնել ձայնագրությունները, կտեսնենք՝ ով ում ինչ է ասել և ինչպես. Իշխան Սաղաթելյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԱԺ-Կառավարությ...