
«Հայաստան» խմբակցությունը նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում վերցրեց

Խորհրդարանում մեկնարկել է 8-րդ գումարման ԱԺ քառօրյա հերթական նիստերը: Նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց՝ այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Հիշեցնենք, որ երեկվա նիստում խորհրդարանն Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: