Հասարակություն
Նիդեռլանդներում հաքերը սանիտարական QR-կոդ է ստեղծել Հիտլերի անունով
Նիդեռլանդների իշխանությունները հետաքննում են Ադոլֆ Հիտլերի անունով քովիդ-անցաթղթի համար QR-կոդի կազմումը։ Այս մասին հայտնել է NLTIMES պորտալը, գրում է Известия-ն։
Հետաքննությունն իրականացնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Հաղորդվում է, որ լրագրողները ֆորումի միջոցով կապ են հաստատել կիբերհանցագործի հետ։ Վերջինս ասել է, որ ստեղծել է Ադոլֆ Հիտլերի անունով QR-կոդ պոտենցիալ հաճախորդներին ապացուցելու համար, որ կարող է ցանկացած անձի անունով սանիտարական կտրոն տրամադրել 300 եվրոյով։
Բացի դա, հաքերը հայտնել է, որ Ֆրանսիայում և Լեհաստանում գտնվելու ժամանակ արդեն իսկ տրամադրել է կեղծ կոդեր, որոնք հնարավոր է եղել օգտագործել նաև Նիդեռլանդներում:
Նմանատիպ հոդվածներ
Չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի. «Ժողովուրդ»
Ես եմ հետ քաշվելու հրաման տվել. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից հետ քաշվելու մասին
Հայաստանի տարածքում թուրքական, նաև ադրբեջանական ռադիոալիքներ են հայտնվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ РБК-ին
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
3.7