
Օդեսայի դատարանը երկու գողերի դատապարտել է Մարկ Տվենի ընթերցանության

Օդեսայում դատարանը երկու դեռահասի դատապարտել է ընթերցանության՝ ավտոմեքենայի նվագարկիչ գողանալու համար: Այս մասին հայտնում է Эхо Москвы-ն:
Նշվում է, որ երկու դեռահասներին էլ սպառնում էր երեք տարվա ազատազրկում, սակայն դատարանը յուրաքանչյուրին պայմանական տարի է նշանակել, եթե նրանք կարդան մի քանի գրական ստեղծագործություններ, որոնք խթանում են մարդասիրությունը և հարգանքը մասնավոր սեփականության նկատմամբ:
Խոսքը Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» , Ջեք Լոնդոնի «Սպիտակ Ժանիքը» և Տարաս Շևչենկոյի «Անցնում են օրերը, անցնում են գիշերները» ստեղծագործությունների մասին է: