Մեր քաղաքացիներից մեկուկես միլիարդ դրամ ուղղակի շորթվել է. Աղվան Վարդանյան
Հայաստանն այլևս ոչ թե ժողովրդավարական պետություն է, այլ պարզ պրիմիտիվ ոստիկանապետություն։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Այս իշխանությունը ժողովրդին մեդալի պես խփել է դոշին ու ամեն ինչ արդարացնում է ժողովրդի անունով» ,-ասաց նա։ Անդրադառնալով գնաճին՝ պատգամավորը հավելել է, - «Մեր թոշակառուները եկող տարի ավելի վատ են ապրելու, խորանալու է աղքատությունը։ Միայն մի փաստ արձանագեմ՝ այս ընթացքում 15 հազար դրամով ավելի քան 2 մլն կորոնավիրուսի թեստ է հանձնվել։
Հիմա պարզվում է՝ թեստի արժեք կրկնակի ցածր կարող էր լինել»:
ՀՅԴ-ական գործչի խոսքով՝ «մեր քաղաքացիներից մեկուկես միլիարդ դրամ ուղղակի շորթվել է»։
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թյուրքական աշխարհը. Ալիև
Կովսականում (Զանգելան) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի...
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հաստատել է. կիրառվել են Bayraktar-ներ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar հարվածա...
Տիգրանների թեկնածուն վանաձորցի «Գոջի»-ին Է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը ևս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի...
Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը...