Չինաստանում երեխաները Covid-19-ի դեմ կպատվաստվեն 3 տարեկանից սկսած

Չինաստանում երեխաները Covid-19-ի դեմ կպատվաստվեն 3 տարեկանից սկսած: Այս մասին հայտնում է startribune.com-ը:

 

Առնվազն հինգ նահանգներում իշխանությունները վերջին օրերին ծանուցումներ են տարածել՝ հայտարարելով, որ 3-ից 11 տարեկան երեխաներին կպահանջվի պատվաստումներ կատարել: Նշվում է, որ երկրի բնակչության 76%-ն արդեն ամբողջությամբ պատվաստվել է:


Ըստ հրապարակման՝ Կուբան  սկսել է պատվաստանյութերի մշակում 2 տարեկան երեխաների համար: ԱՄՆ-ն և շատ եվրոպական երկրներ թույլատրում են COVID-19-ի դեմ պատվաստել մինչև 12 տարեկաններին:
 

Քաղաքականություն