Ընդդիմությունը նախաձեռնում է հրատապ նիստ՝ կապված շփման գծում տիրող վիճակի հետ․ Տիգրան Աբրահամյան
Արցախի և Հայաստանի շփման գծում տիրող վիճակը, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման հարցը, հանրային լայն հետաքրքրություն են վայելում։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս հարցերի մասին իշխանությունը ոչինչ չի խոսում, չի էլ արձագանքում ընդդիմության բարձրաձայնած խնդիրներին։
«Մենք ունենք հարցեր, թե հետպատերազմական շրջանում ի՞նչ բարեփոխումներ է արվել զինված ուժերում, և Հայաստանն արդյոք պատրաստվո՞ւմ է դիմակայել մարտահրավերներին, որոնք կարող են լինել»,- ասաց նա։
Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ ԳՇ-ին էր դիմել, որպեսզի կարողանա մեկնել շփման գիծ և լինել Սոթք-Խոզնավար հատվածում, սակայն ԳՇ-ն չէր պատասխանել իր գրությանը, իսկ հետագայում ՊՆ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չէ իր այցն այդ հատված։
«Իշխանությունը փորձում է քողարկել շփման գծում առկա վիճակը։ Բացի այդ, ունենք սահմանագծման հետ կապված բարդագույն իրավիճակ»,- ասաց նա։
Նա նշեց, որ հարցերը շատ են, դրանց պատասխանները պետք է հնչեն ԱԺ հրատապ նիստի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...
Թույլ չեմ տա պարտադիր պատվաստում. Վրաստանի վարչապետ
«Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում», - այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. փոխանցում է 1tv.g...