Հասարակություն

Վրաերթ Երևանում. վարորդը հայտնել է, որ բանկի կառավարիչ է. Shamshyan. com

Վրաերթ Երևանում. վարորդը հայտնել է, որ բանկի կառավարիչ է. Shamshyan. com

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  ճանապարհատրանսպորտային  պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման   բաժանմունքի ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:   

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի 133 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Կարեն Սարդարյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնլել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել երիտասարդի կյանքը փրկել:

 

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ վարորդ Ա. Գևորգյանը պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է  «Հայէկոնոմբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես կառավարիչ: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250