Վարանդայում միջազգային օդանավակայան են կառուցել. բացմանը ներկա կլինի նաև Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կմասնակցի Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը։
Վարանդայի օդանավակայանի, հիմքը Ալևը դրել էր դեռ հունվարի 14-ին։Առաջին փորձնական թռիչքը դեպի օդանավակայան իրականացվել է օգոստոսի 22-ին։ Թռիչքուղու երկարությունը 3 000 մետր է, լայնությունը ՝ 60։ Տերմինալը կարող է ժամում սպասարկել 200 ուղեւոր:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե օդանավակայանը կսպասարկի նաև միջազգային չվերթները և կդառնա «պատուհան դեպի աշխարհ»։ Մասնավորապես, օդանավակայանից կարող են օգտվել մի խումբ զբոսաշրջիկներ, որոնք ցանկանում են ուղևորվել հայկական բերդաքաղաք Շուշի։
Ադրբեջանցիներն ակնկալում են, որ օդանավակայանի բացումը կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության և առեւտրի զարգացմանը: Օդանավակայանը գտնվում է Շուշիից մոտ 100 կմ հեռավորության վրա։
Ըստ տեղեկությունների՝ այն կարող է ընդունել նաեւ ռազմական ինքնաթիռներ։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Թույլ չեմ տա պարտադիր պատվաստում. Վրաստանի վարչապետ
«Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում», - այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. փոխանցում է 1tv.g...
Հայկական անձնագրերը եւ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական մամուլը գրում է, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз...