Հասարակություն

Պահանջում ենք, որ փորձարկեն հրթիռները, հասկանանք կրակում է, թե՝ չի կրակում. ԳՇ պետի նախկին տեղակալի պաշտպան

Պահանջում ենք, որ փորձարկեն հրթիռները, հասկանանք կրակում է, թե՝ չի կրակում. ԳՇ պետի նախկին տեղակալի պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մերժել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակելու մասին պաշտպանների բողոքը։
 

NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Օնիկ Առաքելյանն ասաց, որ Գալստյանը դատարանի կայացրած որոշման հետ համաձայն չէ։
 

Նա նշեց, որ քրեական գործով նշանակված փորձագիտականն եզրակացություն չկա. «Քննչական մարմինը դադարեցրել է փորձաքննությունները, նոր փորձաքննություն է նշանակվել»։
 

Պաշտպանը հայտնեց, որ իրենք պահանջել են, ինչպես քրեական գործում է նշված, անպիտան հրթիռները փորձարկել. «Քննչական մարմինը մտավախություն ունի, որ հրթիռները կաշխատեն, գործը կփլուզվի։ Պահանջում ենք, որ փորձարկեն հրթիռները, հասկանանք կրակում է, թե՝ չի կրակում»։
 

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250