ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։
Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են քովիդով պացիենտներին, աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, և մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում։
Քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, որոնք հնարավորություն չունեն հոսպիտալացվելու և տանը սպասում են իրենց հերթին։ Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ եմ անում պատվաստվել, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք կոտրել վարակի շղթան, ինչպես նաև՝ հոսպիտալացվելու անհրաժեշտություն չառաջանա։
Պատվաստմանը զուգահեռ ուզում եմ կրկին հիշեցնել հակահամաճարակային կանոնները՝ ձեռքերը հաճախակի լվանալ կամ ախտահանել, պահել սոցիալական հեռավորություն և հանրային փակ տարածքներում դիմակ կրել»․- գրել է Թորոսյանը
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Կոլումբիայի ամենափնտրվող հանցագործն ու թմրակարտելի առաջնորդը
Կոլումբիացի ուժայինները ձերբակալել են երկրի ամենափնտրվող հանցագործին՝ թմրավաճառ և Clan del Golfo հանցախմբի ղեկավար...
Առողջապահության նախարարությունը խախտում է հակահամաճարակային կանոնները. Irakanum
ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր Երևանում պատվաստման օր է հայտարարել։ «Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․...
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում. 2354 նոր դեպք
Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 73...
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առա...