Ո՞վ կփոխարինի ՄԻՊ՝ Արման Թաթոյանին. իշխանությունը նրան չի ընտրի նորից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է, ու ինչպես պարզ է դառնում իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից, Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն այդ պաշտոնի համար դիտարկում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Վարչապետ Փաշինյանի մոտ Մարուքյանի մասով որոշ շրջանակներ լոբբինգ են արել: Թե ինչ տրամադրվածություն ունի ԼՀԿ առաջնորդն այդ հարցի առնչությամբ, փորձեցինք անձամբ նրանից պարզել, Մարուքյանը, սակայն, անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը:
Նշենք, որ ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի, ու եթե Մարուքյանը համաձայնի լինել իշխանության թեկնածուն ու դառնա օմբուդսմեն, ապա պետք է հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից ու, առհասարակ, դադարեցնի կուսակցական գործունեությունը:
Հավելենք, որ մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...