Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդանշան է պարունակել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակել իր հագուստի գույնը և նշել, որ իր համար կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո «նոր ժամանակ է սկսվում»։
«Երբեմն», – ասել է Մերկելը Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ չի պատրաստվում իր հագուստները տալ թանգարաններին։ «Այն տանում են կարիքավորների համար՝ հագուստի հավաքման կետեր։ Պարբերաբար։ Ես թանգարանին հագուստ չեմ տալիս»,- ասել է Մերկելը։
Կանցլերը բացատրել է նաև, թե ինչու է միշտ խոսափել «միգրացիոն ճգնաժամ» բառակապակցությունից։ «Այո, դա այդպես է։ Ես սկզբունքորեն խուսափում եմ այս բառից՝ (գերմաներենում սա մեկ բառ է), քանի որ փախստականն ինձ համար ոչ թե ճգնաժամ է, այլ մարդ»,- շեշտել է նա։ Մերկելը նաև նշել է, որ իր կարծիքով, անօրինական միգրանտների հոսքի հետ կապված թույլ տված սխալները «արվել են 2015 թվականի աշնանից (միգրացիոն ճգնաժամի գագաթնակետից) շատ առաջ»։
Մերկելն ափսոսանք է հայտնել, որ «քաղաքական մթնոլորտը երկրում ավելի է կոշտացել»։
«Երբ ես դարձա կանցլեր, դեռ սմարթֆոններ չկային: Facebook-ը և Twitter-գոյություն ունեցավ իրարից մեկ տարվա տարբերությամբ։ Մենք ապրում ենք ամբողջովին փոխված մեդիա աշխարհում, և սա (քաղաքական մթնոլորտի փոփոխությունը) նույնպես կապված է դրա հետ», – ասել է Մերկելը։
Սպասվում է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կձևավորվի դեկտեմբերի սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...