Իսլամական պետությունը ստանձնել է Քաբուլի էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով Քաբուլը մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է Khaama Press-ը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։
Ավելի վաղ Աֆղանստանի պետական էներգետիկ կորպորացիան (DABS) հայտնել էր, որ մայրաքաղաք Քաբուլը և Աֆղանստանի մի քանի այլ նահանգներ մնացել են առանց էլեկտրականության՝ քաղաքի հյուսիս-արևմուտքում տեղակայված էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ էլեկտրահաղորդման գծերը ցանցին կմիանան այսօր երեկոյան։ Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ պայթյունի դեպքով երեք մարդ է ձերբակալվել, սակայն հստակեցված չէ արդյոք նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են, հաղորդում է գործակալությունը։
Ավելի վաղ Wall Street Journal- ը, վկայակոչելով DABS- ի նախկին ղեկավարին, տեղեկացրել էր, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է դադարեցվել մինչև ձմեռ, քանի որ թալիբները չեն վճարում Կենտրոնական Ասիայից ստացված մատակարարումների հաշիվները։ Նրա խոսքով, իրավիճակը փրկելու համար Աֆղանստանին անհրաժեշտ է 90 մլն դոլար։
Թերթի տվյալներով՝ Աֆղանստանը էլեկտրաէներգիա ստանում է Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից, Իրանից։ Պարբերականը նշում է, որ Աֆղանստանը գրեթե չունի ազգային էներգահամակարգ, իսկ տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը հիմնականում իրականացվում է հիդրաէլեկտրակայաններից, այս տարի տուժել է երաշտի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...