Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սյունիքի կապը ՀՀ-ի հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական ուժերն ու փորձագետները, մասնագետները չպետք է վարանեն հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, բարձրաձայնել, որ հակամարտությունը լուծված չէ, իսկ Ադրբեջանն ունի հեռահար նպատակներ։
«Հանրության համակերպվողի կեցվածքը հարկավոր է փոխել և արմատավորել սեփական իրավունքներին հետամուտ լինելու գիտակցումը՝ ինչպես Սյունիքին և Արցախին, այնպես էլ ամբողջ Հայաստանին վերաբերող հարցերում։
Մարդիկ պետք է գիտակցեն, որ Սյունիքի խնդիրն առանձին դիտարկելը ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանն իր հեռահար ծրագրերն իրականացնելիս կոնկրետ գործողություններ է անում։
Նրանք Գեղարքունիքում այնպիսի դիրքեր են գրավել, որտեղից հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում կտրել Սելիմի լեռնանցքը և Սյունիքի կապը ՀՀ-ի հետ ամբողջ տարածքով չեզոքացնել։Երբ մենք խոսում ենք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ Հայաստանի, նաև Արցախի դերակատարության բարձրացման մասին, մեր հիմնական խնդիրը պետք է լինի ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովուրդը՝ լինի Արցախում, ՀՀ-ում, թե Սփյուռքում, չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ, չի համակերպվել այն իրականության հետ, որն այսօր աշխարհին մատուցվում է»,- այս մասին «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...