ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը փորձում է պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի, այլ՝ լրատվամիջոցների դեմ պայքարելով. Վարդևանյան
Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է միշտ հեռու մնալ կամ սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին դրանով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ընդդիմությունից գալ իշխանություն և վերածվել իրավունքի տեսության մեջ հատնի «левиафан» հասկացության, իսկապես աբսուրդի ժանրից է: Ես վստահ եմ, որ ԶԼՄ ներկայացուցիչները վերջին 3 տարվա ընթացքում տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել լրատվամիջոցների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, նաև՝ թե իշխանություններն ինչ անհանդուրժող են քննադատությանը, ինչն էլ արտահայտվել է այս օրենքի նախագծով»,-ասաց նա:
Վարդեւանյանի խոսքով, իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների դեմ պայքարելով. «Այսինքն՝ ոչ թե ասում են անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր», - ասաց Արամ Վարդևանյանը։
Նա ասաց, թե ԶԼՄ-ն իր գործունեության մեջ պետք է ազատություն ունենա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ձայն չբարձրացնեք ինձ վրա»․ Անդրանիկ Քոչարյանն ու Գեղամ Մանուկյանը վիճեցին
Ընթանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ընդդիմությունն 8-րդ անգամ Գեղամ Մանուկյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը». Արծվիկ Մինասյան
«Հաճախ են չէ՞ խոսում խաղաղության դարաշրջանի բացման, կամ շրջանառում խաղաղության փաստաթղթի մասին: Ի՞նչ խաղաղության պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրին ամբիոնից. լարված իրավիճակ ԱԺ-ում
Քիչ առաջ ԱԺ-ում լարված իրավիճակ էր: Անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանին հեռացրին ամբիոնից: Մանրամասները`...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բիզնեսը պատկերացնող մարդիկ, ԱԺ էս քննարկումը տեսնելով, մեր մասին շատ վատ կարծիք կունենան. Սուքիասյան
ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Խաչատուր Սուք...