«Մենք հասնում ենք մեր ուզածին». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է բռնագրավված Կովսական և խոսել շրջանում իր հետագա անելիքներից: Անդրադառնալով Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների հերթական հանդիպմանը, նա նշել է, թե այնտեղ ևս մեկ անգամ կհնչի իրենց դիրքորոշումը: «Տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն, երկաթուղային հանգույց, մայրուղիներ»,- ասել է նա: «Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Զանգիլանում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Զանգիլանը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը: Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- նշել է հակառակորդ երկրի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...