Հասարակություն

Իտալիայի դատարանում Բեռլուսկոնին արդարացվել է

Իտալիայի դատարանում Բեռլուսկոնին արդարացվել է

Իտալիայի Սիենա քաղաքի դատարանը արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը մեղադրվում էր անչափահաս մարմնավաճառների ծառայությունների ենթադրյալ օգտագործման գործով վկաներին կաշառելու մեջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Corriere della Sera թերթին:

 

Պարբերականի տվյալներով՝ արդարացման դատավճիռ է կայացվել նաև դաշնակահար Դանիլո Մարիանիի նկատմամբ։ Դատախազությունը պնդում էր, որ 2011-ից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում Մարիանին քաղաքական գործչից 170 հազար եվրո է ստացել Բեռլուսկոնիի մասնավոր առանձնատանը երեկոների մասին կեղծ ցուցմունքներ տալու համար, որոնց ներկա են եղել անչափահաս աղջիկներ: 

 

Դատախազությունը Բեռլուսկոնիի համար պահանջել է չորս տարի և երկու ամիս ազատազրկում, Մարիանիի համար՝ չորս ու կես տարվա ազատազրկում։ Քաղաքական գործիչն ամբողջությամբ արդարացվել է բոլոր դատական ատյաններում, սակայն գործընթացը հենվել Է Բեռլուսկոնիի անձնական առանձնատուն այցելած աղջիկ վկաների ցուցմունքների վրա։ Ավելի ուշ դատախազությունը նրանց կասկածեց կեղծ վկայություն տալու մեջ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250