Ինչու Իրանը հորդորեց վարորդներին մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ. Արմեն Պետրոսյանի գրառումն ու դիտարկումը
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն բանից հետո, երբ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերություններին նախօրեին ուղղված նամակում «խստորեն հորդորեց Իրանի քաղաքացիներին ու վարորդներին հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց», Ադրբեջանն ազատ արձակեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին։ Եվ թեպետ նշված «հորդորը», այնուամենայնիվ, դժվար է գնահատել որպես իրավական ակտ, այդուհանդերձ, պետք է փաստել, որ Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել տևական ժամանակ շարունակվող այս հիմնախնդրի հետ կապված»:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...