Երկար լռությունից հետո Անկարան ցույց տվեց, որ իրանա-ադրբեջանական լարվածությունը բնավ էլ պատահական չէ
Նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող ընտրել Ադրբեջանը՝ որպես թիրախ, դա այդքան հեշտ չէ...»: Նա ակնարկել է, որ Իրանում բազմաթիվ «ադրբեջանցիներ» են ապրում: «Այդ գործոնը մտածելու տեղիք է տալիս: Ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կարծում եմ՝ Իրանի նոր իշխանությունը չի շարունակի կրկնել այդ սխալը...», ասել է Էրդողանը:
Երկար լռությունից հետո պաշտոնական Անկարան ցույց տվեց, որ իրանա-ադրբեջանական լարվածությունը բնավ էլ պատահական չէ, հրահրված է հենց Թուրքիայի և ոչ միայն Թուրքիայի կողմից, ավելին՝ դրա հիմքում ընկած են երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր Իրանի և ոչ միայն Իրանի դեմ:
Հիշեցնեմ, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Էրդողանի արտասանած քառատողի միջոցով ակնհայտ տարածքային հավակնություններ էին ներկայացվել ԻԻՀ-ի նկատմամբ:
Իրանի արձագանքը չէր ուշացել: Այժմ, ակնհայտ է դառնում, որ այդ քառատողը շատ ավելի վտանգավոր գործընթացի «նախերգանք» էր ընդամենը...»:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...