Հասարակություն
Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանական բեռնատարների երկու վարորդներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով մաքսային պետական կոմիտեին։
Ըստ հաղորդագրության` վարորդներին արդեն հանձնել են Իրանին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։
Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ նրանք նույնիսկ ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0