Հասարակություն
Կորոնավիրուսով պայմանավորված հղիների հոսպիտալացման դեպքերն աճել են
Կորոնավիրուսի դելտա շտամի ինտենսիվ տարածմամբ պայմանավորված հղիների հոսպիտալացման դեպքերն աճել են։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։
«Այսօր հոսպիտալացված հղիների բավականին մեծ թիվ ունենք։ Հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով։ Նաև ներարգանդային թոքաբորբ է արձանագրվում, այսինքն երեխայի մոտ վարակի զարգացումը, որը նախորդ շտամերի դեպքում այդքան հաճախ չէր լինում»,-նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Վերջինս հավելեց, որ սա ևս մեկ շարժառիթ է, որ հղիները մտածեն կանխարգելիչ գործոնների մասին, այդ թվում պատվաստման մասին։