ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի «Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել եւ շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»:
Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները:
Ուստի այսօր անձամբ ծանոթանալով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը.
1. Ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
2.Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում:
3.Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումները ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական աջակցությունը գրեթե դադարել է:
4.Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
5. Զեկույցը արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում, տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:
Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն»:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...