Հայաստանն ու «Գազպրոմ»-ը պայմանավորվել են գազի գնի շուրջ. «Ինտերֆաքս»
Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է Հայաստան մատակարարվող բնական գազի մատակարարման գնի շուրջ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։
«Մենք արդեն ունենք համաձայնություն սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: 2019 թվականից մենք վարել ենք երկար ու դժվար բանակցություններ, բոլոր հարցերը քննարկվել են բավական խորը, դրանց մի մասի շուրջ կա համաձայնություն»,- ասել է նա:
Բանակցությունների գլխավոր խնդիրը Գրիգորյանը համարել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վիճակը, որը պատկանում է «Գազպրոմ»-ին ու 2019-ից չի աշխատում։
«Էներգաբլոկը կառուցվել է 2013-ին։ Կայանը, ցավոք, չի աշխատում։ «Գազպրոմի» բոլոր ներդրումները Հայաստանում, 2013 թվականի պայմանագրի հիման վրա, պետք է ունենան 9 տոկոս եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն նման եկամուտ չի ստեղծում, և այս հարցը մնում է օրակարգում: Եթե մեզ հաջողվի գտնել հարցի լուծում, ապա գազի գնի հետ կապված կունենանք շատ կայուն իրավիճակ ինչպես սահմանին, այնպես էլ Հայաստանում: Ցանկանում ենք, որ 5-րդ էներգաբլոկը դառնա Հայաստանի էներգետիկ համակարգի մաս»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...