Առուշանյանը դարձավ պայքարի սիմվոլ. իսկ սիմվոլները միշտ հաղթում են. քաղտեխնոլոգը՝ ընտրությունների մասին
Դժվար է ասել՝ արդյոք իշխանության համար անսպասելի էր Հայաստանի 3 խոշոր համայնքներում իր պարտությունը, սակայն կային որոշակի ազդակներ, որոնք ցույց էին տալիս՝ առնվազն Գորիում հաղթելու է ընդդիմության թեկնածուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ Մեղրիում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի պարտության պատճառը, ըստ էության, այն էր, որ իշխանությունը չկարողացավ օգտագործել նախկինների թեման, ինչպես նաև զինվորականությանը։
«Կոնկրետ Գորիսում Առուշ Առուշանյանն այն կերպարն էր, որը, գտնվելով բանտում, դարձավ պայքարի սիմվոլ. իսկ սիմվոլները միշտ հաղթում են։
Ինչ վերաբերում է Գյումրիին, չնայած իշխանության ներդրած մեծ ջանքերին և վարչական ռեսուրսներին՝ իշխանությունը պարտվեց ոչ միայն «Բալասանյան դաշինքին», այլև ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին՝ միասին վերցրած։ Իշխանությունը տեսնում է, որ այդ ուժերը մոտավորապես կրկնակի ավելի քվե են ստացել, քան ՔՊ-ն։ Այսպիսով՝ իշխանությունը Գյումրիում կրկնակի պարտություն կրեց։ Սա ևս շատ խորհրդանշական էր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գյումրեցիները գերադասեցին քվե տալ փորձված կառավարիչ Սամվել Բալասանյանին, քան նորաթուխ երիտասարդ ՔՊ-ական թեկնածուին։
Անդրադառնալով Մեղրիում գրանցված արդյունքներին, Արմեն Բադալյանը նկատեց՝ այստեղ հաղթանակ տարավ արևմտամետի համարում ունեցող ուժի թեկնածուն։
«Այն բոլոր վայրերում, որտեղ ակտիվ թեկնածու և պայքարող բլոկ է եղել, իշխանությունը պարտվել է, իսկ եթե չի եղել, ինչպես օրինակ Դիլիջանում, հաղթել է ՔՊ-ական թեկնածուն»,- ասել է Բադալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...