Քաղաքականություն

Ռուսաստանից ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան ԼՂ տեղափոխելու համար

Ռուսաստանից ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան ԼՂ տեղափոխելու համար
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների…

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից: Առաքվել են սննդի հավաքածուներ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, խառնիչներ, ջրամբարներ, էլեկտրական վառարաններ, որոնք հանձնվելու են մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատներին կորցրած ընտանիքներին և տեղահանվածներին:

Այժմ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային շարասյունը բեռներ է փոխադրում Երեւանից Ստեփանակերտ։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250