Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրել 2 տարի ժամկետով, նախագիծը ե՞րբ օրենքի ուժ կստանա
Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, փոխանցում է Hetq.am-ը:
ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը սահմանված են Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է 10 տարվա վավերականության ժամկետով, իսկ այժմ ոստիկանությունն առաջարկում է ժամկետը նվազեցնել միանգամից 8 տարով՝ դարձնելով 2։
Ոստիկանությունն ընդգծում է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։ Թե կոնկրետ ինչ է ասվել այդ հանձնարարականում, ոստիկանությունը չի հայտնում։
Հավելենք, որ այս որոշման նախագիծը իրավական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ Նախագիծն առայժմ գտնվում է հանրային քննարկման փուլում։ Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
«Ի՞նչ մութ խնդիր եք ուզում լուծել 2 տարուց, երբ բոլորս կզրկվենք անձը հաստատող փաստաթղթից». Հայկ Մանասյան
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, սիրելի վարչապետ, կարող եք չասել, թե ինչու հանկարծ, ՀՀ քաղաքաց...