Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինի համար դժվար Զելենսկու հետ խոսելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար դժվար է երկխոսություն կառուցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այդ պատճառով Ռուսաստանի առաջնորդն առանձին է շփվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ նրանք, իրենց հերթին, առանձին են խոսում Ուկրաինայի առաջնորդի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարում՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ 

«Հասկանո՞ւմ եք, շատ դժվար է խոսել պարոն Զելենսկու հետ։ Պարոն Զելենսկին, օրինակ, համառորեն Ռուսաստանին անվանում է հակամարտության մասնակից երկրի հարավ-արևելքում։ Դա այդպես չէ։ Դե, այդպես չէ դա», - ասել է Պեսկովը։ 

«Պուտինը պատասխան է տալիս իր խոսքերի համար, նա ասում է այն, ինչ անում է և անում է այն, ինչ ասում է։ Եվ երբ դա չի համընկնում մյուս զրուցակիցների հետ, ապա դա շատ շատ բարդ է», - հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Քաղաքականություն

Պատահարներ