«Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց. թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել, դժվար է ասել». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանի կարծիքով՝ ինչ-որ բան կորցնելու վտանգ կա:
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդն արդեն Շուշիի մատույցներում էր, Սեյրան Օհանյանը, որպես «կամավորական», գտնվելով գործողությունների էպիկենտրոնում՝ փորձում էր իր խորհրդատվությամբ օժանդակել հայոց բերդաքաղաքի պաշտպանության կազմակերպմանը: Սակայն, ըստ որոշ ականատեսների, բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց փորձառու գեներալի նկատառումները, այլև կենտրոնակայանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան արժանացրեց անպարկեշտ պատասխանի...Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց...
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին...
Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել... Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...