Բաքվում ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին հոդված գրող լրագրողը հեռացվել է աշխատանքից
Բուլղարական «Տրուդ» թերթի լրագրող Դիլիանա Գայտանջիևան, ով ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու վերաբերյալ հրապարակման հեղինակ է, ազատվել է աշխատանքից:
Այս մասին Գայտանջիեւան գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Այսօր, երբ ես հարցաքննվեցի Ազգային անվտանգության գործակալության կողմից գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ, որոնք նշում էին Սիրիայում ահաբեկիչներին զենք մատակարարելը, ես ազատվեցի աշխատանքից: Մի քանի օրից ստիպված եղա վերադառնալ Սիրիա` աշխատանքս շարունակելու համար»,-գրել է Գայտանջիեւան:
Լրագրողը չի բացառել, որ աղմկահարույց հրապարակումը կարող է հանվել նաեւ հրապարակման էջերից:
Հուլիսի սկզբին Trud թերթը գրել էր, որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը կատարել է զենքի 350 առաքում: Ամեն անգամ, դիվանագիտական ծածկույթի ներքո, տասնյակ տոննա զենք էր առաքվում, այդ թվում ՝ Սիրիայում արմատական իսլամիստների համար:
Հրապարակված փաստաթղթերում խոսվում էր նաև սպիտակ ֆոսֆոր «դիվանագիտական փոստով» առաքելու մասին, որը Բաքուն օգտագործում էր Արցախում կեղծիքների համար:
«2016 թվականին Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ: Հայաստանը հերքեց մեղադրանքները և հայտարարեց կեղծիքի մասին, քանի որ հաստատումը հիմնված էր միայն մեկ չպայթած հրթիռի վրա, որը գտել էին ադրբեջանցի զինվորները: Դատելով Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերից՝ սպիտակ ֆոսֆորով զինամթերք Ադրբեջանին է հանձնվել 2015 թվականին »,-նշվում է հրապարակման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս Սիրիայում «ԴԱԻՇ» ահաբեկիչներին զենքի փոխանցումը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...