Արման Թաթոյանի արձագանքը՝ Առուշանյանի շտաբում իրականացվող խուզարկությանը
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ, ինչպես նաև տևական ժամանակ է, ինչ փակել է շտաբի մուտքը: Ահազանգերի համաձայն, ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի, դատարանի որոշումն անօրինական է:
Ահազանգով նշվել է, որ Ոստիկանության աշխատակիցների արարքներով խոչընդոտվում են շտաբի աշխատանքները. մեծաքանակ ոստիկաններ ժամանել են ցուցադրաբար, նրանց մի մասը սահմանափակել է շտաբի մուտքը և շտաբի աշխատանքները, որ դա հատուկ է արվում հենց քվեարկության օրը՝ Գորիս համայնքի մարմինների ընտրական գործընթացին «Առուշ Առուշանյան» դաշինքի համար խոչընդոտ առաջացնելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկվել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի հետ: Լրատվամիջոցների մոնիթոինգով արձանագրվել է, որ շտաբի մոտ ներկա ոստիկանների մի մասը փակել է շտաբի մուտքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:
Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...