Առանց այս իշխանության և Փաշինյանի հեռացման՝ անվտանգություն չի լինելու. Տիգրան Աբրահամյան
Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է գրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սյունիքի ու Վայոց ձորի 3 քաղաքներում երեկ գործընկերներիս հետ հանդիպումների շարք եմ ունեցել մեր քաղաքացիների հետ։
Թեև քննարկումների թեման ծավալուն էր, բազմաշերտ, սակայն տրվող հարցերն ու ռեպլիկները հստակ 2 խմբի մեջ կարելի էր դասակարգել՝ իշխանության հեռացում և անվտանգության ապահովում։
Իրականում այս երկու խումբ հարցերը իրար հետ փոխկապակցված են։ Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու։ Սա միանշանակ։
Իմ համար այսպիսի հանդիպումները կարևոր են մեծ թվով հարցերի շուրջ դիրքորոշում ձևավորելու և առաջնահերթություններ ֆիքսելու համար։
Որքան էլ հասարակության մի հատված անտարբերություն է դրսևորում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ, երեկվա իմ հանդիպումների ժամանակ տրվող հարցերի գերիշխող մասն այս թեմաներով էր։
Սա ինքնին կարևոր է, որովհետև որքան էլ իշխանությունը փորձում է կենցաղն ու պայմանական ասֆալտը դարձնել առաջնային քննարկումների առանցք՝ տոտալ քարոզչության միջոցով անվտանգության և Արցախի վերաբերյալ օրակարգը հետին պլան մղել, հանրության համար իրական օրակարգը աստիճանաբար առաջին պլան է գալիս։
Ընդդիմությունն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պետք է արագացնի, որովհետև դրա դինամիկայից է կախված երկրի ճակատագիրը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...