Ըստ որոշ տեղեկությունների` Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. Մամիջանյան

«Տարիներ շարունակ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ու վստահություն վայելող պետական ինստիտուտը բանակն էր: Առկա էր վստահություն պաշտոնական տեղեկատվության նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «44-օր «հաղթելու ենք»-ից հետո, սրանք կարողացան հասնել նրան, որ պաշտոնական տեղեկատվությունն այսօր հավասարազոր է դարձել ստին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պատերազմից հետո իշխանությունը քայլ չկատարեց՝ վստահությունը փոքրիշատե վերականգնելու համար:

 

«Նախորդ օրը, ինչպես և բազմիցս այս շրջանում, պաշտոնական լրահոս կոչեցյալը ոչ թե ձախողել է, այլ խայտառակվել: Ապատեղեկատվությունը կանխելու ամենագործուն միջոցը իրական տեղեկատվությունը արագ, կարճ ժամանակում տրամադրելն է, այնինչ մեր հասարակությունը ժամերով ստիպված էր տեղեկությունները կորզել թելեգրամյան տարբեր ալիքներից կամ սեփական աղբյուրներով: Տրամաբանությունը պարզ է՝ մինչև վերևից դաբրոն չլինի, մինչև չհասկանան՝ ոնց կարան ֆռցնեն, ոնց տրամադրեն ինֆորմացիան, որ հանկարծ Բաքվում նստած իրենց կառուցողական գործընկերներին չնեղացնեն, չեն տրամադրում: Ըստ որոշ տեղեկությունների՝ անհայտ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է»,- հավելեց պատգամավորը:

Քաղաքականություն