Վստահ ենք, որ Առուշ Առուշանյանը շուտով կգտնվի ազատության մեջ.փաստաբան

Վստահ ենք, որ Առուշ Առուշանյանը շուտով կգտնվի ազատության մեջ, բայց դա չենք կարող պայմանավորել Մենուա Հովսեփյանի և Սիսիանի համայնքի նախկին ղեկավարի ազատ արձակման հանգամանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 

Փաստաբանը տեղեկացրեց, որ առաջիկայում կբարձրացվի Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ որոշակի դատավարական փուլ անցնելուց հետո։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին է նշանակված Առուշանյանի գործով դատական նիստը և փաստաբանը գտնում է, որ այդ օրը հնարավորություն կլինի որոշակի ապացույցների հետազոտում իրականացնել, ինչը թույլ կտա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Փաստաբանը հույս հայտնեց, որ գուցե հենց այդ օրը Առուշանյանը գտնվի ազատության մեջ։

Քաղաքականություն