Թեստ հանձնելու համար մարդիկ շուրջ մեկ աշխատանքային օր հերթ են կանգնում, հերթերում վարակվում․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Ամենուրեք թեստերի հանձնման համար ահռելի հերթեր են: Այդօրինակ լաբորատորիաների մոտ անգամ խցանումներ են գոյանում: Ստացվում է, որ անձը, թեստ հանձնելու համար, պետք է շուրջ մեկ աշխատանքային օր հերթ կանգնի: Դրանից բացի, ևս մի քանի ժամ է անհրաժեշտ է թեստի թղթային տարբերակը ստանալու համար: Քանի որ թեստերն աշխատավայր պետք է ներկայացվեն 14 օրը մեկ անգամ, ապա ստացվում է, որ աշխատողը մեկ ամսում շուրջ 4 աշխատանքային օր աշխատանքի չի ներկայանալու: Էլ չեմ խոսում հերթերում վարակվելու, նյարդայնանալու և առողջությանն այլ եղանակներով վնաս հասցնելու մեծ հավանականության մասին: 
    Ո՞ւմ է այս ամենն անհրաժեշտ: Պատասխանը մեկն է՝ միայն թեստ անցկացնող կազմակերպություններին և վերջիններիս իրական տերերին, որոնք օդից գումար են աշխատում: Այլ բացատրություն չկա»: 

 

Քաղաքականություն