Հասարակություն
Նրանք ՄԱԿ-ի դատարանում ջախջախվեցին Ադրբեջանի ներկայացրած փաստարկները․ սա պետք է շատ ավելի շուտ արվեր․ Գայանե Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.
«Այս թիմի նվիրվածության, ամիսների հսկայական ջանքերի շնորհիվ է այսօր աշխարհի ամենակարևոր իրավական ատյանում քննվում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում չափազանց լավ պատրաստված, ճիշտ շեշտադրումներով ու փաստարկներով ջախջախվեցին ադրբեջանական կողմից ներկայացրած, հաճախ հակաիրավական, փաստարկները։
Վերջապես Հայաստանը, միջազգային իրավունքի գործիքները կիրառելով, աշխարհին ներկայացնում է Ադրբեջանի ցեղասպան ու վայրագ գործողությունները, պետական մակարդակով իրականացնող հայատյացության դրսևորումներն ու դրանց հետևանքները, սա պետք է արվեր շատ-շատ վաղուց։
Եղիշե Կիրակոսյան, Լևոն Գևորգյան և մյուսներ, շնորհակալ ենք ձեր ահռելի աշխատանքի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
COVID-19-ից ծննդկան է մահացել. Ավանեսյանը գրառում է արել
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական ռազմական ոստիկանության մեքենայի վրա. ՊԲ-ն հերքում է
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Երեխայի առողջության շուրջ սկանդալային բացահայտում․ ձերբակալություն Արագածոտնի մարզում
Հրդեհը կանխել են. մանրամասներ
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
1.0