Խաղաղապահներն անմիջապես մեկնել են դեպքի վայր. Ժիրայր Ազիզյան

Արցախցի քաղաքագետ, Արցախյան պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը երեկվա գրոհը ձեռնարկել է Նորշեն բնակավայրի ուղղությամբ։ «Դեպքի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ տալ չեմ կարող, քանի որ դեպքի ժամանակ մարտական հենակետում չեմ եղել և կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր չեն գտնվել այնտեղ և չեն տիրապետում օպերատիվ տեղեկությունների ենթադրյալ, կամ ոչ կոմպիտենտ աղբյուրներից որևէ տեղեկություն չտարածել»,-ասել է Ազիզյանը։

Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը անմիջապես մեկնել են դեպքի վայր և ինչպես այդ, այնպես էլ բոլոր ուղղություններով պաշտպանական բնագիծը փոփոխության չի ենթարկվել, Պաշտպանության Բանակը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել թշնամու կողմից խոցված դիրքում:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում հայկական կողմից վեց հոգի էր վիրավորել, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն բժիշկները կարողացել են վիրահատությունը բարեհաջող ավարտել և այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Քաղաքականություն