Քաղաքականություն

Ինչու՞ է Ադրբեջանը կրկին դիմել սադրանքների

Ինչու՞ է Ադրբեջանը կրկին դիմել սադրանքների
Ադրբեջան Պոստվակտում տելեգրամյան ալիքն անդրադարձել է Արցախում սահմանային իրավիճակին և երեկ տեղի ունեցած սահմանային միջադեպին։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է.  «Ինչու՞ է…

Ադրբեջան Պոստվակտում տելեգրամյան ալիքն անդրադարձել է Արցախում սահմանային իրավիճակին և երեկ տեղի ունեցած սահմանային միջադեպին։ 

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է. 
 

«Ինչու՞ է Ադրբեջանը կրկին դիմել սադրանքների։ Կարելի է առանձնացնել մի քանի պատճառներ՝

⁃ Սա առաջին հերթին ուղղված է Ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը վարկաբեկելուն, որի միջոցով պարարտ հող է ձևավորվում այն չվավերացնելու և հետագայում Արցախից դուրս բերելու համար: Ասվածի վկայությունն է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որում, իհարկե, մեղքը կրկին բարդվում է հայերի վրա, բայց ուշագրավ են առկա ձևակերպումները: «Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, հայկական ապօրինի զինված կազմավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել...»:

 

⁃ Հաագայում այսօր տեղի ունեցած դատալսումներն ակնհայտորեն ոչ բարենպաստ էին ադրբեջանական կողմի համար: Ավելին, ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը ևս բավականին թեժ է անցել:

 

⁃ Երեկ ու դրանից մեկ օր առաջ ադրբեջանական դիրքերում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել են ադրբեջանական 2 զինծառայողներ: Իհարկե, նրանց թաքցնել հնարավոր չէր, ուստի և անհրաժեշտ էր թեթևակի սադրանք՝ այդ զոհերի մեղքը բարդելով հայերի վրա»:


 

 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250